Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենսգրքի 104-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը գործին մասնակցող անձանց կողմից կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով որոշումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.2. Գործի վարույթը վերսկսվելուց հետո, եթե նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին, դատարանը որոշում է կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:

3.3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկշաբաթյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները:»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2006 թ. հուլիսի 26

Երևան

ՀՕ-160-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։