«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2006 թ.
ք. Երևան N 07-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՖԱ ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Առողջապահական կազմակերպությունների և դեղատների ֆինանսական գործունեության վերաբերյալ» Ձև թիվ 1-ՖԱ միանվագ հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2006 թվականի հուլիսի 4-ի
թիվ 07-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»` ՁԵՎ ԹԻՎ 1-ՖԱ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն հրահանգը սահմանում է առողջապահական կազմակերպությունների և դեղատների ֆինանսական գործունեության վերաբերյալ` ձև թիվ 1-ՖԱ մեկանգամյա հետազոտության հարցաթերթի (այսուհետ` հարցաթերթ) լրացման կարգը:
2. Հարցաթերթը ենթակա է լրացման հետազոտության ընտրանքում ընդգրկված առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաև դեղերի, դեղաբույսերի, բժշկական նշանակության ապրանքների և բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի մանրածախ առևտուր իրականացնող կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հարցաթերթը լրացվում է հարցազրուցավարի կողմից` քննարկելով կազմակերպության (կամ անհատ ձեռնարկատիրոջ) համապատասխան մասնագետ(ներ)ի հետ:
4. Հարցաթերթում լրացվում են 2005 թ. տարեկան և 2006 թ. հունվար-հունիս ամիսների (առաջին կիսամյակի) ֆինանսական ցուցանիշները:
5. Հարցաթերթը կազմված է 6 բաժնից` «I. Ընդհանուր տեղեկություններ», «II. Ծառայությունների ընդհանուր ծավալը և զբաղվածությունը», «III. Գործառնական և ոչ գործառնական եկամուտներ», «IV. Գործառնական և ոչ գործառնական ծախսեր», «V. Ծախսերի` ըստ բնույթի դասակարգում» «VI. Հարկեր և հիմնական միջոցներում ներդրումներ»:
6. Հարցաթերթի «I. Ընդհանուր տեղեկություններ» բաժնի «Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը» (1.1) և «Պետական ռեգիստրում գրանցման համարը» (1.3) տողերը լրացվում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականից:
7. Հարցաթերթի «II. Ծառայությունների ընդհանուր ծավալը և զբաղվածությունը» բաժնի բոլոր տողերը բաղկացած են 2 ենթատողից (2005 թ. համար և 2006 թ. առաջին կիսամյակի համար): 4-6-րդ սյունակներում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող գործունեության տեսակները (տեսակները)` ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի հնգանիշ ծածկագրի: Յուրաքանչյուր ենթատողի համար 3-րդ սյունակում լրացվում է ընդամենը գումարը, 4-6-րդ սյունակներում նշված գումարը տարանջատելով ըստ թվարկված գործունեության տեսակների:
«Ընդամենը արտադրանք, ծառայություններ ընթացիկ գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի» տողում (201) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):
«Հաճախումների թիվը» տողում (202) ցույց է տրվում համապատասխան ժամանակահատվածում կազմակերպության պացիենտների թվաքանակը (ցուցանիշը լրացվում է միայն առողջապահական կազմակերպությունների համար):
«Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (203) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ստանալու համար անհրաժեշտ է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև գործատուի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
8. Հարցաթերթի «III. Գործառնական և ոչ գործառնական եկամուտներ», «IV. Գործառնական և ոչ գործառնական ծախսեր», «V. Ծախսերի` ըստ բնույթի դասակարգում» «VI. Հարկեր և հիմնական միջոցներում ներդրումներ» բաժինները լրացվում են հիմք ընդունելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով (այդ թվում` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների) սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա:
9. Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթների համաձայն, հավաքագրված տեղեկությունները չեն կարող հրապարակվել կամ տրամադրվել այլ մարմիններին կամ երրորդ անձանց:
10. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ձև թիվ 1-ՖԱ)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2006 թվականի հուլիսի 4-ի
թիվ 07-Ն որոշմամբ
Տրամադրվող տեղեկությունների անանունությունը երաշխավորվում է օրենքով
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելու դեպքում, ընտրանքում ընդգրկված կազմակերպությունները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
Ներկայացվելու է հետազոտության ընտրանքում ընդգրկված առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաև դեղերի, դեղաբույսերի, բժշկական նշանակության ապրանքների և բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի մանրածախ առևտուր իրականացնող կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) կողմից:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Իրավաբանական անձի (ընկերության, ընկերակցության) կամ
անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը -------------------------------------------------------------
1.2. Գործունեության իրականացման վայրը ----------------------------------------------------------
1.3. Պետական ռեգիստրում գրանցման համարը
II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
III. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Ընդամենը
(հազար դրամ)
2005 թ.
համար 2006 թ.
առաջին
կիսամյակի
համար
Ա Բ 1 2
Ա) ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (302, 303, 304, 305 և 306 տողերի գումարը),
այդ թվում` 301
հասույթ` պետության կողմից երաշխավորված անվճար
բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուց 302
հասույթ` բնակչությանը վճարովի ծառայությունների
մատուցումից 303
այդ թվում`
հասույթ` ստացված բնակչության կատարած պաշտոնական վճարումներից (բացի համավճարներից) 303.1
հասույթ` համավճարներից 303.2
հասույթ` կամավոր բժշկական ապահովագրական կազմակերպությունների կողմից պացիենտներին մատուցված բժշկական ծառայությունների դիմացիրականացված փոխհատուցումներից 303.3
հասույթ տեղական ծրագրերի շրջանակում բնակչությանը
մատուցված ծառայություններից 304
ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ
փոխանակված բարտերով 305
ապրանքներ, ծառայություններ տրամադրված անհատույց
հիմունքներով 306
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում` 307
Գործառնական վարձակալությունից ստացվածեկամուտներ 307.1
Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի (2005 թ. և 2006 թ.I կիսամյակ) եկամուտներին 307.2
Գործառնական այլ եկամուտներ 307.3
ԸՆԴԱՄԵՆԸ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
(301 և 307 տողերի գումարը) 308
Բ) ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ)
Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ 309
Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ 310
Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից (օտարումներից) և պարտավորությունների մարումից եկամուտներ 311
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ 312
Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ 313
Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ 314
Ֆինանսական ներդրումներից եկամուտներ 315
Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ 316
Ոչ գործառնական այլ եկամուտներ 317
Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու
ժամանակաշրջանի (2005թ. և 2006թ. I կիսամյակ) եկամուտներին 318
Արտասովոր դեպքերից առաջացած կորուստների փոխհատուցումից եկամուտներ 319
Նախորդ տարիների եկամուտներ 320
ԸՆԴԱՄԵՆԸ, ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
(309 -320 տողերի գումարը) 321
IV. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Ընդամենը
(հազար դրամ)
2005 թ.
համար 2006 թ.
առաջին
կիսամյակի
համար
Ա Բ 1 2
Գ) ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
(ԾԱԽՍԵՐԻ` ԸՍՏ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ)
Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների ինքնարժեք 322
Իրացման ծախսեր 323
Վարչական ծախսեր 324
Գործառնական այլ ծախսեր 325
ԸՆԴԱՄԵՆԸ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (322-325 տողերի
գումարը) 326
Դ) ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (ԱՅԼ ԾԱԽՍԵՐ)
Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր 327
Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների
(օտարումների) ծախսեր 328
Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների
վաճառքների (օտարումների) և պարտավորությունների
մարումների ծախսեր 329
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերաչափումից ծախսեր 330
Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր 331
Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից
և արժեզրկումից (անհավաքագրելությունից) ծախսեր 332
Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր 333
Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր 334
Ոչ գործառնական այլ ծախսեր 335
Արտասովոր ծախսեր 336
Նախորդ տարիների ծախսեր 337
Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում) 338
ԸՆԴԱՄԵՆԸ, ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (327- 338
տողերի գումարը) 339
V. ԾԱԽՍԵՐԻ` ԸՍՏ ԲՆՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Ընդամենը
(հազար դրամ)
2005 թ.
համար 2006 թ.
առաջին
կիսամյակի
համար
Ա Բ 1 2
Հումքի և նյութերի ծախսեր, որից` 340
Դեղերի, բժշկական նշանակության առարկաների ծախսեր, որից` 340.1
Պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերի ծախս 340.1.1
Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի,բժշկական նշանակության առարկաների ծախսեր 340.1.2
Այլ պաշարների ծախսեր, այդ թվում` 340.2
Արագամաշ առարկաների ծախսեր 340.2.1
Այլ պաշարների ծախսեր (վառելիքի և այլ պաշար-ների ծախսեր) 340.2.2
Սննդամթերքի վրա կատարված ծախսեր 341
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ
վճարումներ (ներառյալ` խթանող և փոխհատուցող
վճարները, բնամթերքով կտարված վճարումները) 342
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 343
Այլ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց
կողմից կատարված աշխատանքների և մատուցված
ծառայությունների ծախսեր, այդ թվում` 344
տրանսպորտային բնույթի ծառայությունների ծախսեր 344.1
շենքերի, շինությունների ընթացիկ վերանորոգում 344.2
շենքերի, շինությունների կապիտալ վերանորոգում 344.3
այլ ծառայությունների դիմաց ճանաչված ծախսեր 344.4
էլեկտրաէներգիայի ծախսումներ 344.5
ջրամատակարարման-ջրահեռացման ծախսեր 344.6
փոստի և հեռահաղորդակցության ծառայությունների
ծախսեր 344.7
ախտահանության ծախսեր 344.8
աղբահանության ծախսեր 344.9
ջեռուցման ծախսեր 344.10
կոմունալ և սպասարկումների ոլորտի այլ ծախսեր
(պահակային ծառայություն, լվացքատան
ծառայություններ) 344.11
Սարքավորումների նորոգման ծախսեր, այդ թվում` 345
բժշկական սարքավորումների նորոգման ծախսեր 345.1
Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա, այդ թվում 346
հիմնական միջոցների մաշվածություն 346.1
ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա 346.2
Գործուղման ծախսեր 347
Անձնակազմի վերապատրաստման ծախսեր 348
Գովազդի, մարկետինգի ծախսեր 349
Ներկայացուցչական ծախսեր 350
Վարձակալական վճարներ, այդ թվում` 351
շենքերի և շինությունների համար 351.1
հողի համար 351.2
այլ ակտիվների համար 351.3
Այլ ծախսեր (մնացած բոլոր ծախսերը) 352
ԸՆԴԱՄԵՆԸ, ԾԱԽՍԵՐ (340-353 տողերի գումարը) 353
VI. ՀԱՐԿԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Ընդամենը
(հազար դրամ)
2005 թ. համար 2006 թ.
առաջին
կիսամյակի
համար
Ա Բ 1 2
Զ) ՀԱՐԿԵՐ
Շահութահարկ 354
Եկամտահարկ 355
Ավելացված արժեքի հարկ 356
Պարզեցված հարկ 357
Հաստատագրված վճարներ 358
Այլ հարկեր (ակցիզային, գույքահարկ, հողի հարկ, մաքսատուրք, այլ պարտադիր վճարներ, տույժեր, տուգանքներ) և վճարներ 359
ՀԱՐԿԵՐ, ԸՆԴԱՄԵՆԸ (354-359 տողերի գումարը) 360
Ներդրումներ հիմնական միջոցների մեջ (362- 365 տողերի գումարը)
այդ թվում՝ 361
Հող 361.1
Շենքեր և կառուցվածքներ 361.2
Մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային
միջոցներ 361.3
Այլ հիմնական միջոցներ 361.4
Պաշարների (դեղորայքի) սկզբնական մնացորդը 362
Հաշվետու ժամանակահատվածում պաշարների զուտ
գնումները 366
Պաշարների (դեղորայքի) վերջնական մնացորդը 364
Ղեկավար____________________________
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հարցազրուցավար _________________
Լրացման ամսաթիվը _________________
Ստորագրությունը _________________
Նշումներ
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________