Հոդված 21. Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը
Հոդված 21. Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը
(Վերնագիրը խմբ 18.03.09 ՀՕ-58-Ն)
1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում` թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 10 տոկոսի չափով:
Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`
1) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով հարկման.
2) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով.
3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:
2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում` այդ եկամտի 10 տոկոսի չափով:
(21-րդ հոդվածը խմբ. 18.03.09 ՀՕ-58-Ն)