Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ չստացված եկամուտ կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը

գործել է մինչև 2008-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ չստացված եկամուտ կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը

1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում՝ թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 10 տոկոսի չափով:

Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`

1) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ առաջացնում է հարկային պարտավորություն.

2) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում է եկամտի ստացման աղբյուրը և չափը:

2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված եկամուտ կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ եկամտի 10 տոկոսի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։