Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Մանես և Վալեքս», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Հրազդանցեմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վարձակալական ձեռնարկության և Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություններ) կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում և առանձին տողով արտացոլվում այն համայնքների բյուջեների վարչական մասում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:

Համայնքների ցանկը և բնապահպանական վճարներից նրանց վարչական բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները տվյալ (այսուհետ` առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախապայմանների կատարման դեպքում: Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարի գումարից:

(1-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-281)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։