Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով արդարադատության խորհրդի 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության դատավորներին որակավորման դասեր շնորհելու մասին» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ և 95 հոդվածի 5-րդ կետերով, «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ներքոհիշյալ դատավորներին շնորհել որակավորման դասեր.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան

1. Ղուկասյան Զինավոր Գրիգորի քրեական և զինվորական գործերի պալատի դատավոր, որակավորման բարձրագույն դաս

2. Մաթևոսյան Գևորգ Գուրգենի քրեական և զինվորական գործերի պալատի դատավոր, որակավորման բարձրագույն դաս

3. Մկրտումյան Արման Յուրայի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահ, որակավորման առաջին դաս

Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարան

Մանուկյան Հովհաննես Գերասիմի նախագահ, որակավորման երկրորդ դաս

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան

1. Պետրոսյան Տիգրան Շահենի նախագահ, որակավորման չորրորդ դաս

2. Ասատրյան Համլետ Նորիկի դատավոր, որակավորման հինգերորդ դաս

3. Ուզունյան Սամվել Ազատի դատավոր, որակավորման հինգերորդ դաս:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

21 հունիսի 1999 թ.

ՆՀ-313

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։