Հոդված 19
Հոդված 19.
Արդարադատության նախարարը, կարգապահական հանձնաժողովը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1 հոդվածով նախատեսված դեպքերում խորհրդին են ներկայացնում դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու առաջարկության համար հիմք հանդիսացող նյութերը:
Երկրորդ անգամ նույն հիմքերով դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկություն չի կարող արվել:
Դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց քննարկելիս խորհուրդը հրավիրում և լսում է դատավորին:
Խորհրդի երկրորդ կանչին անհարգելի պատճառով դատավորի չներկայանալու դեպքում խորհուրդն իրավունք ունի հարցը քննել նրա բացակայությամբ:
(19-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-31-Ն, փոփ., խմբ. 07.07.06 ՀՕ-155-Ն)