Գլուխ 4 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 18
Հոդված 18.
Արդարադատության խորհուրդը Հանրապետության Նախագահին առաջարկներ է ներկայացնում դատախազներին որակավորման դասեր շնորհելու մասին:
Դատախազների որակավորման դասերը սահմանվում են օրենքով:
Որակավորման դասեր շնորհելիս հաշվի են առնվում դատախազի մասնագիտական պատրաստվածությունը, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը:
Դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակներից դատախազին որակավորման դաս շնորհելու առաջարկ կարող է անել խորհրդի յուրաքանչյուր անդամ:
Դատախազին որակավորման դաս շնորհելու առաջարկի վերաբերյալ խորհուրդը լսում է գլխավոր դատախազի կարծիքը:
(18-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-31-Ն)