Հոդված 18.1
Հոդված 18.1.
Արդարադատության խորհուրդը վեց ամիս ժամկետով ձևավորում է խորհրդի երեք անդամներից կազմված կարգապահական հանձնաժողով: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են խորհրդի անդամ երկու դատավորներ և մեկ իրավաբան-գիտնական: Կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով՝ հիմք ընդունելով խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման ամսաթիվը: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են ավելի շուտ ընտրված կամ նշանակված խորհրդի անդամները: Խորհրդի անդամների ընտրության կամ նշանակման ամսաթվերի համընկնման դեպքում կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է խորհրդի անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ: Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա փոխարինվում է ռոտացիոն կարգով՝ խորհրդի համապատասխանաբար իրավաբան-գիտնական և դատավոր անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ:
Կարգապահական հանձնաժողովում ընդգրկված խորհրդի անդամներն իրենց դիմումի հիման վրա հարցերը քննարկելիս չեն մասնակցում քվեարկությանը:
Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի՝
- առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի դատավորի և պալատի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ դիմելու արդարադատության խորհուրդ.
- կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի դատավորի և պալատի նախագահի նկատմամբ.
- դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ.
- վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնելու արդարադատության խորհրդին:
(18.1-ին հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-155-Ն)