Հոդված 6
Հոդված 6.
Խորհրդի դատավոր անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված, եթե`
1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) վաղաժամկետ դադարեցվել է նրա` որպես դատավորի լիազորությունները.
3) նա երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել խորհրդի նիստերին: Բացակայությունն անհարգելի է համարվում, եթե չի ներկայացվել անաշխատունակության թերթիկ կամ բացակայությունը չի համաձայնեցված խորհրդի նախագահի հետ.
4) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
5) լրացել է դատավորի պաշտոնավարման համար Սահմանադրությամբ սահմանված տարիքը.
6) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-31-Ն)