Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԵՎ ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1075-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի կենդանիների ցանկը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի բույսերի ցանկը հաստատելու մասին» N 98-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկված տեսակների ուսումնասիրությանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. օգոստոսի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

օգոստոսի 3-ի N 1075-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Կատարման

պատասխանատուն Համակա-

տարողը Ժամկետը Ֆինանսավոր-

ման աղբյուրը և

պահանջվող

գումարը

1 2 3 4 5 6

1. Բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակների (բարձրակարգ և ցածրակարգ բույսեր, սնկեր, ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիներ) արդի վիճակի, տարածվածության, կենսաբանական ու էկոլոգիական հատկանիշների բացահայտում`

ա) տեսակների ներկա վիճակը, քանակական և որակական ցուցանիշները պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում դաշտային ուսումնասիրությունների իրականացում.

բ) բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ ու անհետացող տեսակների և սնկերի պոպուլյացիաների աճելավայրերի (ապրելավայրերի) և բազմացման վայրերի վիճակի գնահատում.

գ) տարածման (արեալների) քարտեզագրում։

ՀՀ բնապահպանության

նախարարություն

ՀՀ ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

Երևանի պետական համալսարան

2007 թ.

2-3-րդ եռամսյակներ

2008 թ.

2-3-րդ եռամսյակներ

2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային

ծրագիր`

10 մլն 250 հազ. դրամ

2. Գոյություն ունեցող գիտական տեղեկատվության մշակում, վերլուծություն և ամփոփում`

ա) դաշտային ուսումնասիրությունների աշխատանոցային մշակում.

բ) առկա հավաքածո նյութերի մշակում.

գ) առկա գրական-գիտական տվյալների վերլուծություն.

դ) ամբողջ տեղեկատվության համեմատական վերլուծություն և ամփոփում։ ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

Երևանի

պետական համալսարան 2007-2008 թթ. 2007-2009 թթ.

միջնաժամկետ ծախսային ծրագիր`

2 մլն դրամ

3. Ըստ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքի դասակարգման և չափորոշիչների օգտագործման ուղեցույցի ստացված տվյալների դասակարգում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

Երևանի պետական համալսարան 2008 թ. 2007-2009 թթ.

միջնաժամկետ ծախսային ծրագիր`

750 հազ. դրամ

4. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում ընդգրկվող բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակների ու սնկերի տեսակային կազմի ճշգրտում`

ա) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում ընդգրկվող բուսական և կենդանական տեսակների ու սնկերի ճշգրիտ ցուցակների կազմում.

բ) յուրաքանչյուր տեսակի համար բնութագրական ամփոփ նկարագրության պատրաստում.

գ) յուրաքանչյուր տեսակի համար տարածման

(արեալների) քարտեզների կազմում.

դ) լուսանկարների և այլ իլյուստրացիոն նյութերի պատրաստում: ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

Երևանի պետական համալսարան 2007-2008 թթ. 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիր`

5 մլն դրամ

5. Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում ընդգրկվող բուսական և կենդանական տեսակների ու սնկերի ցուցակների և այլ նյութերի հաստատում ՀՀ բնապահպանության նախարարություն 2008 թ.

6. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում ընդգրկվող բուսական և կենդանական տեսակների մասին տեղեկատվության թվայնացում և տվյալների բազաների ստեղծում ՀՀ բնապահպանության նախարարություն 2008-2009 թթ. 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիր`

3 մլն 120 հազ. դրամ

7. «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն 2009 թ.

8. Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերի և դրանց հանրամատչելի տարբերակների հրատարակում ՀՀ բնապահպանության նախարարություն 2009 թ. 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիր`

10 մլն 605 հազ.

դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։