«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2006 թվականի N 1080-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2157-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը և որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.
«2.1. Թույլատրել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) համերգային գործունեություն,
բ) թատերական գործունեություն,
գ) կերպարվեստանոցների, ձևավորող կազմակերպությունների գործունեություն,
դ) թատերական և համերգային դահլիճների գործունեություն,
ե) զվարճահարմարանքներով զբոսայգիների և հանգստյան այգիների գործունեություն,
զ) ցուցահանդեսների կազմակերպում,
է) հրատարակչական գործ».
գ) որոշմամբ հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-րդ կետով.
«10.1. Կազմակերպությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`
ա) համերգային գործունեություն,
բ) թատերական գործունեություն,
գ) կերպարվեստանոցների, ձևավորող կազմակերպությունների գործունեություն,
դ) թատերական և համերգային դահլիճների գործունեություն,
ե) զվարճահարմարանքներով զբոսայգիների և հանգստյան այգիների գործունեություն,
զ) ցուցահանդեսների կազմակերպում,
է) հրատարակչական գործ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 7
Երևան