«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2006 թվականի N 1094-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի բարելավում` հակահեղեղային միջոցառումների իրականացման միջոցով» ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 668-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկի`
ա) 2-րդ տողում «369100.0» թիվը փոխարինել «272500.0» թվով.
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 3. Գավառագետի հունի մաքրում`
Հացառատ թաղամասի
տարածքում 9548.0
այդ թվում`
3.1. նախագծային
աշխատանքներ տոկոս 3 268.0
3.2. հունի մաքրման
աշխատանքներ մ 2020 4.5 9100.0
3.3. աշխատանքների
կատարման որակի նկատմամբ
տեխնիկական հսկողության
իրականացում տոկոս 2 180.0
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 4
Երևան