ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2006 թվականի N 631-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը «կենտրոնական ապարատի» բառերից հետո լրացնել «, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 1.1 հավելվածի`
ա) վերնագիրը «կենտրոնական ապարատի» բառերից հետո լրացնել «, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների» բառերով,
բ) «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատ» և «Ներքին զորքեր» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
գ) «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ» բաժնից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2006 թ.
օգոստոսի 23-ի N 631-Ն որոշման
Պաշտոնների անվանումները Պաշտոնային դրույքաչափերը
(դրամ)
նվազագույն առավելագույն
1 2 3
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետ և նրան
հավասարեցված պաշտոններ 23170 45000
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ և
նրան հավասարեցված պաշտոններ 22010 42400
Գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչության պետ և
նրանց հավասարեցված պաշտոններ 20350 41200
Գլխավոր վարչության կազմում վարչության պետ,
վարչության պետի տեղակալ, ինքնուրույն բաժնի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ 19760 34100
Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ 18610 29000
Ինքնուրույն բաժանմունքի, վարչության կազմում բաժնի պետ և
նրանց հավասարեցված պաշտոններ 18000 28600
Ավագ խմբի պաշտոններ
Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան
հավասարեցված պաշտոններ 17800 27800
Վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ և նրան
հավասարեցված պաշտոններ 17440 27600
Միջին խմբի պաշտոններ
Կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ
հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց
հավասարեցված պաշտոններ 16750 27300
Ավագ` օպերլիազոր, քննիչ, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 16270 26400
Օպերլիազոր, քննիչ, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 15840 25500
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 15370 21900
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 15030 20700
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 15000 19000
Կրտսեր խմբի պաշտոններ
Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 15000 17800
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 15000 16500
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 15000 15900
Ոստիկանության զորքեր
Գլխավոր խմբի պաշտոններ
Հրամանատարի տեղակալ, շտաբի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ 20470 41200
Գնդի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 19760 34100
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 19760 31400
Ավագ խմբի պաշտոններ
Գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 18610 29000
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 18610 28400
Միջին խմբի պաշտոններ
Առանձին գումարտակի շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 17800 27800
Ավագ սպա, վաշտի հրամանատար և նրանց հավասարեցված պաշտոններ 17440 27300
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 16500 26700
Սպա և նրան հավասարեցված պաշտոններ 16000 25700
Առաքիչ և նրան հավասարեցված պաշտոններ 15900 24500
Կրտսեր խմբի պաշտոններ
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 15800 24900
Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 15370 23700
Հրաձիգ և նրան հավասարեցված պաշտոններ 15000 20700
Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 15000 20100
Բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ 15000 19000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան