«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 668-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ` ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 14.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի բարելավում` հակահեղեղային միջոցառումների իրականացման միջոցով» ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մայիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 668-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ` ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խումբը, ենթախումբը և ծրագիրը Ծրագրի և միջոցառման անվանումները Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը
(հազ. դրամ) Գումարը (հազ. դրամ)
10.02.08. Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի բարելավում` հակահեղեղային միջոցառումների իրականացման միջոցով 272500,0
1. Հրազդան գետի հունի մաքրում և հողաթմբերի ամրացում` 90+00 նշակետից մինչև Երևան քաղաքի վարչական սահմանն ընկած հատվածում
այդ թվում` 194061,778
1.1. փաթեթ 5` ՊԿ 289+00-ՊԿ 301+50 մ 1250 55,2 69008,004
1.2. փաթեթ 6՝ ՊԿ 301+50-308+00 մ 650 78,4 50964,54
1.3. փաթեթ 7՝ ՊԿ 308+00-336+00 մ 2800 25 70089,234
1.4. Հրազդան գետի ՊԿ 289+00 -ՊԿ 336+00 հատվածում հունի մաքրման և հողաթմբերի ամրացման աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացում տոկոս 1,5 4000,0
2.1. Գավառագետի հունի մաքրում և հողաթմբերի ամրացում` Նորատուսի գյուղական համայնքի տարածքում մ 700 96,7 67690,222
2.2. Նորատուսի գյուղական համայնքի տարածքում Գավառա-գետի հունի մաքրման և հողաթմբերի ամրացման աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացում տոկոս 1,8 1200,0
3.Գավառագետի հունի մաքրում`
Հացառատ թաղամասի
տարածքում
այդ թվում` 9548,0
3.1. նախագծային աշխատանքներ տոկոս 3 268,0
3.2. հունի մաքրման
աշխատանքներ մ 2020 4.5 9100,0
3.3. աշխատանքների կատարման որակի նկատմամբ
տեխնիկական հսկողության
իրականացում տոկոս
2 180,0
(Ցանկը փոփ., խմբ. 27.07.06 N 1094-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան