Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 26
Հոդված 26.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ լիցենզիա չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ձեռնարկատիրական, բանկային կամ լիցենզավորման ենթակա այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում հարկային պարտավորություններ են կրում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը: