Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 23

գործել է մինչև 1998-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 23.

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից մինչև 90 օր ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալից) գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0,1 տոկոսի չափով:

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած, ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալից) գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0,3 տոկոսի չափով:

Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

(23-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։