Հոդված 28
Հոդված 28.
Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` այդ արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ամբողջ արժեքի չափով:
Արտադրանքը, ապրանքները, աշխատանքները, ծառայությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից բարձր գնով իրացնելիս հարկ վճարողից գանձվում է տուգանք` այդ տարբերության գումարի չափով, այդ թվում` նաև չիրացված արտադրանքի, ապրանքների մնացորդների համար:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվությունները (հայտարարագրերը):
Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված հարկային պարտավորությունների կատարումից:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերում նշված խախտումները հայտնաբերվելու դեպքում հարկային տեսչությունը կարող է օգտվել սույն օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից: