Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 4

գործել է մինչև 1998-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների և այլ առարկաների արտահանումը քաղաքացիների կողմից` համաձայն սույն օրենքի 3 հոդվածի, ազատվում է մաքսատուրքից:

Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծել ապրանքներ և այլ առարկաներ` ընդհանուր արժողությամբ 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, այդ թվում` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0901 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` ոչ ավելի, քան 1000 գրամ, 22 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` ոչ ավելի, քան 2 լիտր, 24 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` ոչ ավելի, քան 20 տուփ: Քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքների և այլ առարկաների գումարային կամ բնաիրային վերոհիշյալ չափերը գերազանցող մասի համար գանձվում է մաքսատուրք` սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դրույքաչափերով:

Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման իրերը:

Որպես անձնական օգտագործման իրեր դիտվում են քաղաքացիների կողմից ներմուծվող այն ապրանքները և այլ առարկաներ, որոնք`

չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.

քաղաքացիները կրում են իրենց վրա ներմուծման պահին.

քաղաքացիների կողմից ուղևորային հայտարարագրով հայտարարագրվել են նախկինում Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց ժառանգական գույքը (բացված արտասահմանում)` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում:

(4-րդ հոդվածը խմբ. 18.12.97 ՀՕ-170)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

12 մայիսի 1997 թ.

ՀՕ-108

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։