«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1205-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել առաջնային բուժօգնություն և սպասարկում իրականացնող բժշկի կողմից սպասարկվող բնակչության նվազագույն, օպտիմալ և առավելագույն թույլատրելի թվաքանակները` համաձայն N 2 հավելվածի».
բ) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«գ) առողջապահական ավտոմատացված ռեգիստր` համակարգիչ մուտքագրվող տվյալներով ձևավորվող բնակչության առողջապահական տվյալների միասնական բազա, որի հիման վրա իրականացվում է առաջնային բուժօգնության ծառայությունների ֆինանսավորում, նպատակային պլանավորում և արդյունավետ կառավարում, տարբերակված ֆինանսական միջոցների հատկացում, առաջնային օղակում իրականացվող ծառայությունների ծավալի ընդլայնում և մատուցվող ծառայությունների որակի բարելավում` բնակչության կողմից բժշկի կամավոր ընտրության մրցակցային միջավայրում: Բնակչության առողջապահական տվյալները մուտքագրվում են առողջապահական ավտոմատացված ռեգիստր այն բուժհաստատությունում, որտեղ տվյալ անձը հաշվառվում է:»,
7-րդ կետում`
«գրանցման ձևով» բառերը փոխարինել «սույն որոշմամբ սահմանված» բառերով, «ա» և «բ» ենթակետերում «18» թիվը փոխարինել «16» թվով,
8-րդ կետից հանել «երեխայի ծնողը կամ» բառերը,
12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12. Առաջնային բուժօգնություն մատուցող բժիշկը կարող է գրանցել այդ նպատակով իրեն դիմած յուրաքանչյուր քաղաքացու` համաձայն սույն կարգի պայմանների և պահանջների: Բժիշկը կարող է մերժել գրանցելու նպատակով իրեն ընտրած և դիմող բնակչին միայն այն դեպքում, եթե լրացել է բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները:
Բժիշկը կարող է գրանցել իրեն ընտրած բնակչին բուժհաստատությունում (բնակչի այցելության ժամանակ) կամ կանխարգելիչ, վերականգնողական, բուժական միջոցառումներ իրականացնելու նպատակով բնակչի տուն կամ այլ վայր կատարած այցի ընթացքում:»,
15-րդ կետում «բոլոր կողմերը» բառերը փոխարինել «բուժաշխատողները» բառով.
18-րդ կետում` «տեղափոխման ձևը» բառերը փոխարինել «տեղափոխման կտրոնը» բառերով,
20-րդ կետը «նշված» բառից առաջ լրացնել «Սույն կարգի 19-րդ կետում» բառերով և «հայտարարագիր» բառից հետո` «, որի ձևը և լրացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը» բառերով.
գ) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1205-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 420-Ն որոշման
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ, ՕՊՏԻՄԱԼ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ
Քաղաքային
պոլիկլինիկաներում
և բուժմիավորման
պոլիկլինիկական
ստորաբաժանումներում
սպասարկվող`
18 տարեկան և ավելի
բարձր տարիքի
բնակչության թիվը Քաղաքային
մանկական
պոլիկլինիկաներում
և պոլիկլինիկաների
մանկական
բաժանմունքներում
սպասարկվող`
մինչև 18 տարեկան
բնակչության թիվը Առողջության
կենտրոնների և
գյուղական
բժշկական
ամբուլատորիաների
կողմից սպասարկվող`
18 և ավելի բարձր
տարիքի բնակչության թիվը Առողջության
կենտրոնների և
գյուղական
բժշկական
ամբուլատորիաների
կողմից սպասարկվող`
մինչև 18 տարեկան
բնակչության թիվը Ընտանեկան
բժշկի կողմից
սպասարկվող
բնակչության
թիվը
նվազագույն թիվը`
1000 նվազագույն թիվը`
500 նվազագույն թիվը`
1000 նվազագույն թիվը`
500 նվազագույն թիվը`
1000,
որից՝
երեխաներ` 300,
մեծահասակներ` 700
օպտիմալ թիվը`
2000 օպտիմալ թիվը`
1000 օպտիմալ թիվը`
2000 օպտիմալ թիվը`
1000 օպտիմալ թիվը`
1700,
որից՝
երեխաներ` 500,
մեծահասակներ` 1200
առավելագույն թիվը` 2500 առավելագույն թիվը` 1200 առավելագույն
թիվը` 2700 առավելագույն թիվը` 1400 առավելագույն թիվը`
2300
որից՝
երեխաներ` 800,
մեծահասակներ` 1500
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան