Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 27

գործել է մինչև 1998-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 27.

Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործարքներ (գործառնություններ), ապա նրանք կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները: Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են վարել հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործառնությունների, ինչպես նաև դրանց իրականացման համար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների առանձնացված հաշվառում: Եթե նման առանձնացված հաշվառման իրականացումն անհնար է, ապա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է` ելնելով նույն հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների (գործառնությունների) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների (գործառնությունների, այդ թվում` զրոյական դրույքաչափով հարկվող) շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռից: Ֆինանսական տարվա յուրաքանչյուր եռամսյակի վերջում կատարվում է վերոհիշյալ կարգով հաշվարկված հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի վերահաշվարկ: Ֆինանսական տարվա վերջում իրականացվում է վերջնահաշվարկ` ելնելով տարեկան արդյունքների հիման վրա սույն հոդվածով սահմանված կարգով որոշված հարկվող և բոլոր գործարքների (գործառնությունների) հարաբերակցությունից, եթե հնարավոր չէ այդ տարբերակումն իրականացնել ուղղակի կամ այլ` ավելի ճշգրիտ եղանակով: Տարեկան վերջնահաշվարկի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը սույն օրենքի VI բաժնի III ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացվում է հարկային տեսչության մարմին` տարվա արդյունքներով ներկայացվող հաշվարկի հետ մեկտեղ: Հարկային տեսչության մարմիններն իրավասու են սահմանված կարգով կատարել ուսումնասիրություններ` նշված վերջնահաշվարկի, ինչպես նաև սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված դեպքում` վճարողների դիմումի հիման վրա վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշտությունը (հավաստիությունը) ստուգելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։