Հոդված 3
Հոդված 3.
Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) իրականացնող այն անձինք, որոնց ընթացիկ եռամսյակին անմիջապես նախորդող չորս եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը պակաս է երկու միլիոն դրամից, հարկ վճարող են համարվում այն պահից, երբ որևէ գործարքի իրականացմամբ տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը գերազանցում է երկու միլիոն դրամը: Այդ պահից ԱԱՀ հաշվարկվում և վճարվում է երկու միլիոն դրամը գերազանցող մասի համար:
Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից` այն անձինք, ովքեր հարկային տեսչության համապատասխան մարմին հայտարարություն կներկայացնեն ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ, հայտարարությունը ներկայացնելու օրվանից կհամարվեն ԱԱՀ վճարող:
Հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը` առանց կատարված ծախսերի (այդ թվում` ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:
(3-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177)