Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7

գործել է մինչև 1998-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7.

ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`

1) այն ծառայությունները, որոնց համար գանձվում է պետական տուրք.

2) կանոնադրական կապիտալի սահմանված կարգով ձևավորմանն ու համալրմանն ուղղվող սարքավորումները և արտադրական նշանակության այլ տեխնիկան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան.

3) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված ստորաբաժանումների միջև ապրանքների և ծառայությունների փոխանցումը (ներքին շրջանառություն).

4) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում սեփականաշնորհման), ինչպես նաև ապապետականացման գործարքները.

5) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության` օրենքով սահմանված կարգով վերակազմավորման գործարքները.

6) պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալության գործարքները.

7) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անվճարունակ ճանաչելու դեպքում` օրենքով սահմանված կարգով դատարանի որոշմամբ վերջիններիս պատկանող գույքի իրացման գործարքները.

8) օրենքով սահմանված կարգով բռնագանձված գույքի (այդ թվում գրավի առարկայի) իրացման գործարքները.

9) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը.

10) դրամական ձևով տրվող ֆինանսական օգնությունը և շահաբաժինները.

11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը` այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին.

12) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.

13) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը:

(7-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.97 ՀՕ-177)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։