«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2006 թվականի N 1237-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված ծրագրում`
ա) ուժը կորցրած ճանաչել 219, 220 և 221-րդ կետերը.
բ) 222-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը».
գ) 223-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման մասին եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը».
դ) 224-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 232-րդ կետով.
« 232. «Էներգետիկայի
բնագավառում և
էներգասպառման
ոլորտում պետական
տեխնիկական
վերահսկողության
մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և
լրացումներ կատա-
րելու մասին» ՀՀ
օրենքի նախագիծը
ՀՀ կառավարություն
ներկայացնելը «Էներգետիկայի բնագա-
վառում և էներգասպառ-
ման ոլորտում պետական
տեխնիկական
վերահսկողության
մասին» ՀՀ օրենքի 6-րդ
հոդվածի համապատաս-
խանեցում Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 3-րդ
կետի պահանջին ՀՀ էներգետի-
կայի նախա-
րարություն 2006 թ.
հոկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. սեպտեմբերի 4
Երևան