Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ), ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՑ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-05-18-ից մինչև 2018-06-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

24 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 1996 թվականի N 388

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ), ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՑ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, «Հայաստանի Հանրապետության հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 և 31.2 հոդվածների և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձանց ազատել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից, միջազգային միջկառավարական, միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից ստացած` հարկման ենթակա, սակայն չհարկված եկամուտների գծով եկամտահարկից և դրանց չվճարման համար սահմանված տույժերից ու տուգանքներից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար:

(1-ին կետը փոփ. 14.04.97 N 73)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 24-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։