Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-05-01-ից մինչև 1997-09-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-09-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 1996 թվականի N 162

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության համակարգում կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններ` իրավաբանական անձի կարգավիճակով` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների`

ա) աշխատողների թվաքանակը` 790 միավոր.

բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները` համաձայն N 2 հավելվածի.

գ) ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը` համաձայն N 3 հավելվածի.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.97 N 62)

(2-րդ կետը փոփ. 01.04.97 N 62)

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի հաշվին, ներառյալ կրտսեր սպասարկող անձնակազմի պահպանման ծախսերը:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններին հատկացնել համապատասխան աշխատանքային տարածքներ և գույք, աջակցել դրանց կազմավորման գործընթացին:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների կանոնադրությունները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 27-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 27-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 01.04.97 N 61)

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 27-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ

Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

1. Ղեկավար և սպասարկող անձնակազմ

Ղեկավար

կենտրոնի տնօրեն 1 հաստիքային միավոր

ավագ տեսուչ (կենսաթոշակառուների և

նպաստառուների 10.0 հազար գործից ավելի) 1 հաստիքային միավոր

գլխավոր (ավագ) հաշվապահ 1 հաստիքային միավոր

Սպասարկող անձնակազմ

(գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի, կադրերի

տեսուչ, գանձապահ, արխիվարիուս)`

կենսաթոշակառուների և նպաստառուների մինչև 10.0

հազար գործ ունեցող կենտրոններում 1 հաստիքային միավոր

10.0 հազարից մինչև 20.0 հազար 2 հաստիքային միավոր

20.0 հազարից մինչև 30.0 հազար 3 հաստիքային միավոր

30.0 հազար և ավելի 4 հաստիքային միավոր

2. Մասնագետներ

Տեսուչ` կենսաթոշակառուների և նպաստառուների

յուրաքանչյուր 2500 գործի համար 1 հաստիքային միավոր

Հաշվապահ` կենսաթոշակառուների և նպաստառուների

յուրաքանչյուր 3000 գործի համար 1 հաստիքային միավոր

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 27-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ և ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ

թիվը

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

ԽՄԲԵՐԸ

30.000 և ավելի 1-ին

20.000-ից մինչև 30.000 2-րդ

10.000-ից մինչև 20.000 3-րդ

մինչև 10.000 4-րդ

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

ՀՀ կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 27-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 01.04.97 N 61)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։