«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1548-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Հայշինանյութառ» պետական ձեռնարկության «Գյումրիի առևտրական բազա» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը, որպես գույքի առանձին տարրեր, մասնավորեցնել դասական աճուրդով` համաձայն հավելվածի։
1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գուքի գտնվելու վայրի:
2.1. «Հայավտոսերվիս» փակ բաժնետիրական ընկերության «Ալավերդու ավտոտեխսպասարկում» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքն օրենքով սահմանված կարգով մասնավորեցնել դասական աճուրդով։
2.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 500.0 հազ. դրամ:
2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
2.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. սեպտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 15-ի N 1548-Ա որոշման
Գույքի անվանումը Շահագործման
տարեթիվը Քանակը
(հատ) Վաճառքի
մեկնարկային գինը
(հազ. դրամ)
I. Շենքեր
Ավտոտնակներ (408.51 քառ. մ) 1989 1 719,0
Պոմպակայան (102.18 քառ. մ) 1989 1 180,0
Էլ. կարգ. կայան (36.6 քառ. մ) 1989 1 64,0
Ավտոկշեռքի շենք (47.18 քառ. մ) 1989 1 83,0
II. Կառուցվածքներ
Խանութ-տաղավար 1989 1 668,0
Պահեստ ՍԱ1 1989 1 592,0
Պահեստ ՍԱ2 1989 1 592,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան