«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1269-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 228-Ն ԵՎ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 464-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին ու «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 24 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 5 հավելվածում`
ա) «II. Փոքր և միջին ձեռնարկատիրություն» բաժնի 3-րդ կետը «մեկնարկում» բառից հետո լրացնել «ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով» բառերով.
բ) «VI. Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 3-րդ կետի 3-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, նույն կետի «ա» և «գ» ենթակետերի 3-րդ սյունակները լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով, իսկ «բ» ենթակետի 3-րդ սյունակը` «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, 4-րդ կետի 3-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերի 3-րդ սյունակները լրացնել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, «է» ենթակետի 3-րդ սյունակը լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով, իսկ 5-րդ կետի 3-րդ սյունակում «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը փոխարինել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով.
գ) «VIII. Բնապահպանություն» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համալիր ձկնաբուծական գործարանի վերազինում և Սևանի իշխանի արհեստական վերարտադրության նոր կենսատեխնոլոգիայի ներդնում` նախկին «Լիճք» ձկնաբուծական գործարանի հիման վրա (նախնական տնտեսական իրատեսության գնահատման հիման վրա)»:
3. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև նույն որոշմամբ նախատեսված առանձին միջոցառումների գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցելու մասին» N 464-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի «I. Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 3-րդ կետի 5-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերի 5-րդ սյունակները լրացնել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, «է» ենթակետի 5-րդ սյունակը լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով և 4-րդ կետի 5-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը փոխարինել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. սեպտեմբերի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1269-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(hազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման հոդվածների,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են
բացասական, իսկ ավելացումները`
դրական նշանով)
ինն ամիս տարի
1 2 3 4 5
ՀՀ Տավուշի մարզ
այդ թվում`
05 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
05 Պոլիկլինիկաների, հեռավոր համայնքների ամբուլատորիաների, բուժկետերի` առաջին օգնության պարագաներով ապահովում,
նրանց շենքային պայմանների ապահովում
Դեղորայք և վիրակապային ծախսեր -1200.0 -2000.0
1. Լուսահովտի բուժկետի հիմնանորոգում 600.0 1000.0
այդ թվում`
Նախագծահետազոտական ծախսեր 100.0 100.0
Կապիտալ նորոգումների ծախսեր 500.0 900.0
2. Զորականի բուժկետի հիմնանորոգում 600.0 1000.0
այդ թվում`
Նախագծահետազոտական ծախսեր 100.0 100.0
Կապիտալ նորոգումների ծախսեր 500.0 900.0
08 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
04 1. Մարզում խմելու ջրի, կոյուղու և ջրահեռացման համակարգերի բարելավում
այդ թվում`
Դեբեդավանի ջրանցքի հիմնանորոգում
Կապիտալ նորոգումների ծախսեր -6000.0 -10000.0
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա 6000.0 10000.0
Բագրատաշենի խմելու ջրի համակարգի բարելավում
Կապիտալ նորոգումների ծախսեր -4200.0 -7000.0
Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ 4200.0 7000.0
Սարիգյուղի ջրահեռացման համակարգի բարելավում
Կապիտալ նորոգումների ծախսեր -3600.0 -6000.0
Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ 3600.0 6000.0
10 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
07 Ոռոգման համակարգերի վերականգնում և զարգացում
այդ թվում`
1. Խաշթառակի ջրանցքի գլխամասային կառույցի վերանորոգում
Կապիտալ նորոգումների ծախսեր -1500.0 -2500.0
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա 1500.0 2500.0
2. Այգեհովտի պոմպակայանին մոտեցնող ջրանցքի վերանորոգում
Կապիտալ նորոգումների ծախսեր -8400.0 -14000.0
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա 8400.0 14000.0
3. Ակնաղբյուր-Լուսաձորին մոտեցնող ջրանցքի վերանորոգում
Կապիտալ նորոգումների ծախսեր -4500.0 -7500.0
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա 4500.0 7500.0
12 ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ
այդ թվում`
07 Մարզի համայնքային (քաղաքային) ենթակայու-
թյան ճանապարհների վերականգնում, կանաչապատում և բարեկարգում
այդ թվում`
Սևքարի համայնքային ճանապարհների բարեկարգում
Կապիտալ նորոգումների ծախսեր -2400.0 -4000.0
Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ 2400.0 4000.0
Չինարի համայնքի ճանապարհների բարեկարգում
Կապիտալ նորոգումների ծախսեր -1800.0 -3000.0
Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ 1800.0 3000.0
Հովքի համայնքի ճանապարհների բարեկարգում
Կապիտալ նորոգումների ծախսեր -1500.0 -2500.0
Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ 1500.0 2500.0
Լուսահովտի համայնքի ճանապարհների բարեկարգում
Կապիտալ նորոգումների ծախսեր -900.0 -1500.0
Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ 900.0 1500.0
Աղավնավանքի համայնքի ճանապարհների բարեկարգում
Կապիտալ նորոգումների ծախսեր -1200.0 -2000.0
Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ 1200.0 2000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան