«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1273-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման միջոցառումների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
« 10.1. Ծաղկաձոր քաղաքի տարածքում
Հայաստանի հանրային
հեռուստատեսության
ծրագրի սփռման ապահովում ՀՀ տրանսպորտի
և կապի նախա-
րարություն 2007 թ.
ընթացքում Ֆինանսական անհրաժեշտ
ծավալները կհստակեցվեն
նախագծային աշխատանքները
կատարվելուց հետո, և
ֆինանսավորումը կիրականացվի
Հայաստանի Հանրապետության
2007 թվականի պետական բյուջեից:
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. սեպտեմբերի 12
Երևան