Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 1998 թվականի N 17

քաղ. Երևան

ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կաոավարությունը որոշում Է.

1. Հաստատել աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը (կցվում է)։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, «Հայավտոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությանը և առաջարկել Գյումրիի քաղաքային համայնքի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 17 ՈՐՈՇՄԱՄԲ

Ց Ա Ն Կ

աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների

________________________________________________________________

Ծածկագիրը,

հայտի համարը Ձեռնարկության (օբյեկտի)

անվանումը, բնութագիրը Հասցեն

________________________________________________________________

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

98020

6020 Գյումրիի ԲԿՍ ԴՁ-ի ժամագործական կետ քաղ. Գյումրի,

Շահումյան 188

98028

6028 «Տավուշառսպաս» ՊՁ-ի N 3 խանութ քաղ. Դիլիջան,

Գետափնյայի 68

98039

6039 «Շիրառսպաս» ՊՁ-ի N 86/1 տաղավար քաղ. Գյումրի, Շիրակացու և

Քութաիսյան փողոցների

խաչմերուկ

ՀՀ առողջապահության նախարարություն

98041

6041 «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Արալեզ»

ԴՁ (գույք) քաղ. Աշտարակ,

Սիսակյան 13 ա

Տնտեսության այլ ճյուղեր

98099

6099 Գյումրիի վոենտորգի N 684 ՊՁ-ի

N 5 խանութ քաղ. Գյումրի,

Շիրակացու 27

98033

6033 «Հայավտոսերվիս» ՓԲԸ-ի «Ավտոսերվիս

և պահպանում» ԴՁ քաղ. Երևան,

Բագրատունյաց 4

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։