«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1126-Ա
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության տնօրինության` Երևան քաղաքի Մոլդովական փողոցի N 70/2, Կիևյան փողոցի N 8, Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի N11 և Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի N 68 հանրակացարանային կացարանների բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդություններին` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
3. Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 10-ի N 1126-Ա որոշման
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Անունը,
ազգանունը Բնակտարածության
հասցեն,
սենյակների թիվը Հատկացման
տարեթիվը Հաշվառման
կանգնելու
տարեթիվը ՀՀ քաղաքացիություն
ստանալու
տարեթիվը Վերադաս
կառավարման
մարմնի
համաձայնությունը
1 2 3 4 5 6
Շադյան Լուսիկ քաղ. Երևան,
Գրիբոյեդովի փող.,
1-ին նրբ., 11 շենք,
բն. 319, 1 սենյակ 2002 թ. 03.05.2003 թ. 08.05.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Պաչիկովա Բելլա քաղ. Երևան,
Գրիբոյեդովի փող.,
1-ին նրբ., 11 շենք,
բն. 527, 1 սենյակ. 2002 թ. 9.08.2002 թ. 30.06.2005 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Սահակյան Նեկտարա քաղ. Երևան,
Գրիբոյեդովի փող.,
1-ին նրբ., 11 շենք,
բն. 402, 2 սենյակ 2002 թ. 26.07.2002 թ. 15.02.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Գալուստյան Յուրի քաղ. Երևան,
Գրիբոյեդովի փող.,
1-ին նրբ., 11 շենք,
բն. 514, 1 սենյակ 2002 թ. 25.09.2002 թ. 17.02.2005 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Հարությունյան Արմեն քաղ. Երևան,
Գրիբոյեդովի փող.,
1-ին նրբ., 11 շենք,
բն. 110, 1 սենյակ 2000 թ. 02.09.2005 թ. 10.11.2004 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Կեխյան
Հրանտ քաղ. Երևան,
Գրիբոյեդովի փող.,
1-ին նրբ., 11 շենք,
բն. 222, 1 սենյակ 1993 թ. 05.10.2000 թ. 27.09.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Սարուխանովա Արևիկ քաղ. Երևան,
Գրիբոյեդովի փող.,
1-ին նրբ., 11 շենք,
բն. 512-513, 2 սենյակ 2002 թ. 19.05.2005 թ. 09.03.2005 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Խաչատուրյան Սվետլանա քաղ. Երևան,
Վարդաշեն,
6-րդ փող.,
68 շենք, բն. 62,
2 սենյակ 1992 թ. 16.10.2001 թ. 06.10.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Կարամանովա Աննա քաղ. Երևան,
Կիևյան փող.,
8-րդ շենք
(հանրակացարանային մասնաշենք),
բն. 54, 1 սենյակ 2002 թ. 02.05.2006 թ. 17.10.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Քաչարյան Սվետլանա քաղ. Երևան,
Կիևյան փող.,
8-րդ շենք (հանրակացարանային
մասնաշենք)
բն. 32, 1 սենյակ 1988 թ. 15.06.2001 թ. 23.06.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Մարկարովա Կարինե քաղ. Երևան,
Նոր Նորք,
ուսանող. ավան,
2-րդ մասնաշենք,
բն. 809, 1 սենյակ 2000 թ. 22.05.2003 թ. 22.05.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն 07.06.2006 թ.,
N1/7-617
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան