«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006291
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան N 981-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1325-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «ժգ» կետի և ՀՀ կառավարության 1999 թվականի հուլիսի 31-ի «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշման
.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
ՀՀ առողջապահության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու մասին» թիվ 1325-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «ա/առաջնային ցանկ» բաժնից հանել.
ա) 5.6 ենթակետի «Դիէթիլտոլուամիդ» տողը:
2. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «բ/լրացուցիչ ցանկ» բաժնից հանել.
ա) 4-րդ ենթակետի «Կլոնազեպամ» տողը
բ) 5.2 ենթակետի «Նալիդիքսաթթու» տողը
գ) 5.3 ենթակետի «Թիոացետազոն+Իզոնիազիդ» տողը
դ) 9.4 ենթակետի «Ուլտրամանուշակագույն A և B ճառագայթների դեմ ակտիվ նյութեր պարունակող տեղային արևապաշտպան միջոցներ» տողը:
3. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «բ/լրացուցիչ ցանկ» բաժնի 14.2 ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
4. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «ա/առաջնային ցանկ» բաժնում կատարել հետևյալ լրացումները.
ա) 5.2.1 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Ցեֆիքսին
Cefixime դեղահատեր, 400 մգ
բ) 5.3 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Կլոտրիմազոլ
Clotrimazole 1 %, 10 % հեշտոցային քսուք,
100 մգ, 500 մգ հեշտոցային դեղահատեր
գ) 8.2 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Նադրոպարին կալցիում
Nadroparin calcium ներարկման լուծույթ, 0,3 մլ, 0,6 մլ
դ) 10.1 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Տրիմետազիդին
Trimetazidine դեղահատեր թաղանթապատ, կարգավորվող
ձերբազատմամբ, 35 մգ
ե) 10.4 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Տրիմետազիդին
Trimetazidine դեղահատեր թաղանթապատ, կարգավորվող
ձերբազատմամբ, 35 մգ
5. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «բ/լրացուցիչ ցանկ» բաժնում կատարել հետևյալ լրացումները.
ա) 7.4 ենթակետի «1.5 մլն ՄՄ» բառից հետո լրացնել «, 7.5 մլն ՄՄ» բառը
բ) ցանկը լրացնել նոր 19-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
19. Արգանդակծկիչներ
Միզոպրոստոլ
Misoprostol 25 մկգ ներհեշտոցային դեղահատեր,
200 մկգ դեղահատեր
Միֆեպրիստոն+Միզոպրոստոլ
Mifepristone+Misoprostol
200 մկգ+200 մկգ դեղահատեր
Նախարար՝ Ն. Դավիդյան