«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2006 թվականի N 1298-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ 102-ՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ «ՄԵԾ ԲԵՐԴ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 74 ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության 102-րդ զինվորական բազայի «Մեծ բերդ» տարածքում գտնվող N 74 շենքում բնակվող ընտանիքների վերաբնակեցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին Գյումրի քաղաքում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության 102-րդ զինվորական բազայի «Մեծ բերդ» տարածքում գտնվող N 74 շենքում բնակվող 3 ընտանիքին` համաձայն հավելվածի, ընդգրկել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. սեպտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1298-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ 102-ՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ «ՄԵԾ ԲԵՐԴ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 74 ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
NN
ը/կ Անունը, ազգանունը Անձանց թիվը
1. Լևոն Հովհաննիսյան 5
2. Սուսաննա Մխիթարյան 7
3. Անժիկ Սիմոնյան 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան