Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 925-Ա

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ձևավորված իրավական, տեխնիկական, տնտեսական օժանդակությունը գործնական հիմքերի վրա դնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վերականգնման ծրագրին գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`

ա) օգնության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին սեփականության իրավունքով տրամադրել որոշման հավելվածում նշված գույքը.

բ) «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել գումարներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտակերտի շրջանի ստորաբաժանման վարչական շենքի վերանորոգման աշխատանքների կատարման համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 29-ի N 925-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(հազ. դրամ) NN ը/կ Անվանումը Թիվը

(հատ) Միավորի

գինը Գումարը

1. Համակարգիչ, MB ASUS կամ համարժեքը, Pentium-4, 3.0 Ghz Intel chipset, FSB 800MHz, RAM 512MB, HDD SATA 80GB, Video Card 256MB, DVD-RW, NIC, FDD 3.5" 1 384.400 384.400

2. Համակարգիչ, MB ASUS կամ համարժեքը, Pentium-4, 3.0 Ghz Intel chipset, FSB 800MHz, RAM 256MB, HDD SATA 80GB, Video Card 128MB, CD-RW, NIC, FDD 3.5" 2 326.300 652.600

3. Մոնիտոր «Սամսունգ 793 Դֆ ՑՌՏ» (SAMSUNG 793DF CRT) 3 73.600 220.800

4. Լազերային տպիչ ՀՊ 1160 (HP Laser Jet 1160) 1 174.800 174.800

5. Անխափան սնուցման սարք ԱՊՑ 650 ՎԱ Բակ (APC 650VA Back) 3 69.000 207.000

6. Պատճենահանման սարք «Քենոն ՆՊ 7161» (Canon NP7161) 1 783.780 783.780

7. Սեղան 1 29.800 29.800

8. Համակարգչի սեղան 3 27.580 82.740

9. Աթոռ 10 16.408 164.080

Ընդամենը 2700.000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։