Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 793-Ա

ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցներից (ընկերության զուտ շահույթի հաշվին) 22600 ԱՄՆ-ի դոլար գումարի տրամադրումը (առանձին վճարելով հաշվարկվող հարկերը) Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին` նրա միջոցով փոխհատուցելու համար Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Քյարիմ Իսմայիլզադեին նշված գումարի չափով պատճառված վնասը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունիսի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։