Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-727 ԵՎ «ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-727 ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրերում (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունվարի 20-ի ՆՀ-879 հրամանագրի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել նշված հրամանագրերի` համապատասխանաբար 1.16-րդ կետի երրորդ պարբերությունը և 1.20 (1)-րդ կետի «բ» ենթակետը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

28 սեպտեմբերի 2000 թ.

ՆՀ-679

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։