Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀՀ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-10-14-ից մինչև 2007-01-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-01-15Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 503-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի մշակման 2006 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2006 թվականի ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. ապրիլի 22

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

ապրիլի 6-ի N 503-Ն որոշման

2 0 0 6 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

NN

ը/կ Տեխնիկական կանոնակարգի անվանումը Պատասխանատու կատարող իրավասու մարմինը Համակատարող

մարմինը Նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամկետը

1 2 3 4 5

1. «Գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական

կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

2. «Հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և

օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

3. «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող

պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

4. «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

5. «Փաթեթավորման և փաթեթավորման նյութերի թափոնների

վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն օգոստոսի

3-րդ տասնօրյակ

6. «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման, համարակալման

և մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

7. «Չավտոմատացված կշեռքների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

8. «Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղադրիչ

նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի

3-րդ տասնօրյակ

9. «Մանածագործվածքների անվանումների վերաբերյալ տեխնիկական

կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հուլիսի

3-րդ տասնօրյակ

10. «Օծանելիքակոսմետիկական ապրանքների վերաբերյալ տեխնիկական

կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի

3-րդ տասնօրյակ

11. «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե ապրանքներին

ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու

մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

12. «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական

կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

13. «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական

կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

14. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու

մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

15. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի

ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն մայիսի 3-րդ տասնօրյակ

16. «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

17. (17-րդ կետն ուժը կորվրել է 14.09.06 N 1297-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

ապրիլի 6-ի N 503-Ն որոշման

2 0 0 6 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ

NN ը/կ Մշակվող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի անվանումը Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի մշակման նպատակը Պատասխանատու կատարող իրավասու մարմինը Հաստատման ժամկետը

1 2 3 4 5

Բաժին I. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները

1.1. Հեղուկ նավթամթերք. Վառելիք կարբյուրատորային. Կապարի պարունակության որոշում` ատոմաաբսորբցիոն սպեկտրաչափման միջոցով ՀՍՏ 220-2002 (ԵՆ 237:1996) վերանայում կարբյուրատորային վառելիքում սպեկտրաչափման միջոցով կապարի պարունակության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար` ըստ ԵՆ 237:2002 Եվրամիության նոր նորմերի ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.2. Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքներում ծծմբի պարունակության որոշում. Էներգետիկ դիսպերսիայով ռենտգենային ֆլուորեսցենտային սպեկտրաչափում

ՀՍՏ ԻՍՕ 20847- մշակում էներգետիկ դիսպերսիայով ռենտգենային ֆլուորեսցենտ սպեկտրաչափման միջոցով ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի

3-րդ տասնօրյակ

1.3. Ներքին այրման շարժիչների վառելիքներ. Ոչ էթիլացված բենզին. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ՀՍՏ 193-2000 վերանայում ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարում և ԵՆ 228-2004 Եվրամիության նորմերի պահանջներին համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.4. Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքներում ծծմբի պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով ռենտգենային ֆլուորեսցենտ սպեկտրաչափում

ՀՍՏ ԻՍՕ 20884-մշակում ալիքային դիսպերսիայով ռենտգենային ֆլուորեսցենտ սպեկտրաչափման միջոցով ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի

3-րդ տասնօրյակ

1.5. Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի ընդհանուր պարունակության որոշման գազային քրոմատագրման մեթոդ աշտարակների փոխանակմամբ

ՀՍՏ ԵՆ 13132- մշակում գազային քրոմատագրման միջոցով բենզինում ոչ էթիլացված թթվածին պարունակող օրգանական միացությունների և թթվածնի ընդհանուր պարունակության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն մայիսի

3-րդ տասնօրյակ

1.6. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի շղթայում ներառված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ

ՀՍՏ ԻՍՕ 22000- մշակում սննդամթերքի շղթայում ներառված կազմակերպություններին ներկայացվող պահանջների սահմանում` միջազգային ԻՍՕ 22000 ստանդարտին համապատասխան ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն մայիսի

1-ին տասնօրյակ

1.7. Կաթնամթերք. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում կաթնամթերքին վերաբերող տերմինների և դրանց սահմանումների ընդունում` ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 6-ի N 503-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.8. Բետոնի ամրանավորման և ամրանային եռակցված հիմնակմախքների պատրաստման համար սառնաձգված պողպատե մետաղալար ՀՍՏ ԻՍՕ 10544 - մշակում «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարում ՀՀ քաղաքաշինության նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.9. Բետոնի նախալարման համար պողպատ.

Մաս 1. Ընդհանուր պահանջներ

ՀՍՏ ԻՍՕ 6934-1- մշակում «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.10. Բետոնի նախալարման համար պողպատ.

Մաս 2. Սառնաձգած մետաղալար

ՀՍՏ ԻՍՕ 6934-2- մշակում «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.11. Բետոնի նախալարման համար պողպատ.

Մաս 3. Մխված և մխամեղմած մետաղալար

ՀՍՏ ԻՍՕ 6934-3 մշակում «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.12. Բետոնի նախալարման համար պողպատ.

Մաս 4. Ճոպան

ՀՍՏ ԻՍՕ 6934-4 մշակում «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.13. Բետոնի նախալարման համար պողպատ.

Մաս 5. Շիկագլոցված պողպատե ձողեր` հետագայում մշակված կամ առանց դրա

ՀՍՏ ԻՍՕ 6934-5 մշակում «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.14. Բետոնի ամրանավորման համար պողպատ.

Մաս 2. Պարբերական տրամատով ամրանաձողեր

ՀՍՏ ԻՍՕ 6935-2 մշակում «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Բաժին II. Ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը

2.1. Ստանդարտացման ազգային համակարգ. Հիմնական դրույթներ

ՀՍՏ 1.0-2001 վերանայում «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով (2005 թ. հուլիսի 2-ի

N ՀՕ-81-Ն) սահմանված դրույթներին ստանդարտով սահմանված պահանջների համապատասխանեցման համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն մայիսի

3-րդ տասնօրյակ

2.2. Ստանդարտացման ազգային համակարգ. Միջազգային և տարածաշրջանային ստանդարտները որպես ազգային ստան-դարտներ ընդունելու կանոններ և մեթոդներ

ՀՍՏ 1.6- մշակում որպես ազգային ստանդարտներ միջազգային, տարածաշրջանային ստանդարտների ընդունման կանոնների և մեթոդների սահմանում ԻՍՕ/ԻԷԿ Գայդ 21 -1: 2005 միջազգային ուղեցույցի պահանջներին համապատասխան ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն մայիսի

3-րդ տասնօրյակ

2.3. Համարանիշեր` տրանսպորտային միջոցների գրանցման համար. Տիպերը և հիմնական չափերը. Տեխնիկական պահանջները և շահագործման վերաբերյալ ցուցումները

ՀՍՏ 110-95 վերանայում տրանսպորտային միջոցների գրանցման համար համարանիշերի տիպերին և հիմնական չափերին ներկայացվող տեխնիկական պահանջների շահագործման վերաբերյալ ցուցումների համապատասխանեցում միջազգային նորմերին և ստանդարտի 7 փոփոխության ներառումը ստանդարտի տեքստում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հուլիսի

1-ին տասնօրյակ

2.4. Օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմեքենաներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ

ՀՍՏ 185-99 վերանայում հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների հատուկ նշաններին, ազդանշաններին ներկայացվող պահանջների համապատասխանեցումը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին և այդ օրենքի ենթաօրենսդրական ակտերին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հուլիսի

1-ին տասնօրյակ

Բաժին III. Համապատասխանության գնահատման համակարգի ստանդարտները

3.1. Համապատասխանության հավաստման համակարգ. Համակարգի գրանցամատյանների վարումը

ՀՍՏ 5.6- 2000 վերանայում համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանների վարման կարգի վերանայում` համաձայն «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի և ՀՍՏ ԻՍՕ 17024-2005 ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ապրիլի

1-ին տասնօրյակ

3.2. Համապատասխանության գնահատում. Կառավարման համակարգերի ստուգում (աուդիտ) և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ

ՀՍՏ ԻՍՕ 17021 մշակում միջազգային ԻՍՕ 17021 ստանդարտի կամ ԻՍՕ/ԻԷԿ 62:1999 ուղեցույցի կիրառումը` Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի

2-րդ տասնօրյակ

Բաժին IV. Որակի կառավարման համակարգի ստանդարտները

4.1. Որակի կառավարման համակարգեր. Հիմնական դրույթներ և բառարան

ՀՍՏ ԻՍՕ 9000- 2002 վերանայում միջազգային ԻՍՕ 9000-2005 ստանդարտի պահանջներին համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի

2-րդ տասնօրյակ

Բաժին V. Էկոլոգիական կառավարման համակարգի ստանդարտները

5.1. Անտառների պահպանություն և պաշտպանություն. Տերմիններ և սահմանումներ

ՀՍՏ մշակում անտառների պահպանության և պաշտպանության բնագավառի տերմինների և սահմանումների ընդունում ՀՀ բնապահպանության նախարարություն ապրիլի

1-ին տասնօրյակ

5.2. Հողեր. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում հողերին վերաբերող տերմինների և սահմանումների ընդունում ՀՀ բնապահպանության նախարարություն հուլիսի

3-րդ տասնօրյակ

5.3. Արդյունաբերական կազմակերպությունների էկոլոգիական անձնագիր ՀՍՏ մշակում արդյունաբերական կազմակերպությունների էկոլոգիական անձնագրին ներկայացվող պահանջների սահմանում ՀՀ բնապահպանության նախարարություն հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Բաժին VI. Տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգման և կոդավորման համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը

6.1. Ստանդարտների դասակարգիչ.

ՀԴ 001-2000 Փոփոխության մշակում միջպետական ՄԿ/ ԻՍՕ/ԻՆՖԿՕ ՄԿՍ 001-96 դասակարգչի 4-րդ փոփոխության հիման վրա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ապրիլի

3-րդ տասնօրյակ

6.2. Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ.

Մաս 1. Դասակարգիչ

Մաս 2. Պարզաբանում

ՀԴ 005.1-2001

ՀԴ 005:2-2001 փոփոխության մշակում Եվրամիության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 2002 թվականի փոփոխությունների հիման վրա ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Բաժին VII. Էներգետիկայի բնագավառի ստանդարտները

7.1. Էներգախնայողություն. Էներգասպառող կազմակերպության էներգական անձնագրեր

ՀՍՏ մշակում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի (2004թ. դեկտեմբերի 4-ի N ՀՕ-122-Ն) պահանջների կատարում ՀՀ էներգետիկայի նախարարություն օգոստոսի

3-րդ տասնօրյակ

7.2. Էներգախնայողություն. Էներգախնայողական միջոցառումների տնտեսական արդյունավետության որոշման մեթոդներ

ՀՍՏ մշակում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի (2004 թ. դեկտեմբերի 4-ի N ՀՕ-122-Ն) պահանջների կատարում ՀՀ էներգետիկայի նախարարություն օգոստոսի

3-րդ տասնօրյակ

7.3. Էներգախնայողություն. Երկրորդային էներգապաշարներ. Տերմիններ և սահմանումներ

ՀՍՏ մշակում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի (2004 թ. դեկտեմբերի 4-ի N ՀՕ-122-Ն) պահանջների կատարում ՀՀ էներգետիկայի նախարարություն օգոստոսի

3-րդ տասնօրյակ

7.4. Էներգախնայողություն. Էլեկտրական էներգիայի հաշվառքը

ՀՍՏ մշակում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի (2004 թ. դեկտեմբերի 4-ի N ՀՕ-122-Ն) պահանջների կատարում ՀՀ էներգետիկայի նախարարություն օգոստոսի

3-րդ տասնօրյակ

Բաժին VIII. Ծառայությունների բնագավառի ստանդարտները

8.1. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններ. Ընդհանուր պահանջներ.

ՀՍՏ մշակում ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների դասակարգում. Մատուցվող ծառայություններին ներկայացվող ընդհանուր և անվտանգության պահանջների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հուլիսի

2-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։