Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 663-Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` 105,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին Հայաստանի Հանրապետության 2002-2003 թվականների անդամավճարի գծով 250.0 հազ. ԱՄՆ-ի դոլարի չափով առաջացած պարտավորությունն ամբողջապես մարած «VEYA Investment Limited» ընկերությանը տրամադրելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` 33,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության դատարանների դատական գործերի արխիվացման հետ կապված աշխատանքների իրականացման համար.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 67,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` Երևան քաղաքի Ավան թաղային համայնքին տրամադրելու համար.

դ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 3,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)` ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար.

ե) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 150,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)` Ծաղկաձոր քաղաքի ճանապարհների վերակառուցման և վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար.

զ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 10,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)` գույք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար.

է) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 29,400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի` Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից 10 տոկոս համաֆինանսավորման ապահովման նպատակով, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ և Իրինդ գյուղերի գազաֆիկացման նպատակով` համապատասխանաբար 6,930.0 հազ. դրամ, 4,620.0 հազ. դրամ, 2,100.0 հազ. դրամ, 2,730.0 հազ. դրամ և 420,0 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների համար` 12,600.0 հազ. դրամ.

ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 16,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի համար ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «դ», «ե», «զ» և «է» ենթակետերում նշված սուբվենցիաների գումարների` համապատասխան համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզպետները:

3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին` սույն որոշման 1-ին կետի «դ», «ե» «զ» և «է» ենթակետերում նշված սուբվենցիաների գումարները համապատասխան համայնքներին տրամադրել տվյալ համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան:

4. Սույն որոշման 1-ին կետի «ը» ենթակետով հատկացվող բյուջետային միջոցների գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

5. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետի «ը» ենթակետով նախատեսված բյուջետային միջոցների հաշվին կատարված ծախսերի մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մայիսի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։