ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրով (1998 թվականի դեկտեմբերի 14-ի ՆՀ-189 հրամանագրի խմբագրությամբ) հաստատված խորհրդի կազմում ընդգրկել`
Միրոսլավ Լիպարին - Ատոմհսկողության պետ (Սլովակիայի Հանրապետություն):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
9 դեկտեմբերի 2000 թ.
ՆՀ-742