Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 585-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության ազգային բանակի ստեղծման 14-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության ավտոմեքենաները` համաձայն հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների ձևակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մայիսի 10

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 4-ի N 585-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

NN

ը/կ Ավտոմեքենայի մակնիշը Թողարկման տարեթիվը Թափքի համարը

1. Ավտոմեքենա «ԳԱԶ-2705-222» 2005 թ. 0214758

2. Ավտոմեքենա «ԳԱԶ-33021-212» 2005 թ. 0351171

3. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-31512» 1986 թ. 062012

4. Ավտոմեքենա «ԳԱԶ-3321-32» 2005 թ. 0180913

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։