«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 562-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության տնօրինության` Երևան քաղաքի Մոլդովական 70/2, Կիևյան 8, Շիրակի 2ա, Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի 11 հասցեներում գտնվող բնակելի տարածքները և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հաղթանակի 40-ամյակի պողոտայի 4-րդ նրբանցքում գտնվող ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային կացարանների բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդություններին` համաձայն հավելվածի:
Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մայիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 562-Ա որոշման
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Անունը,
ազգանունը Բնակտարածության
հասցեն,
սենյակների
թիվը Հատկաց-
ման
տարե-
թիվը Հաշվառման կանգնելու
տարեթիվը ՀՀ քաղաքացիու-
թյուն
ստանալու
տարեթիվը Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը
1 2 3 4 5 6
Ավետիսյան
Սոֆյա քաղ. Երևան,
Նոր Նորք,
ուսանողական ավան,
2-րդ մասնաշենք,
բն. 415, 1 սենյակ 1996 թ. 21.02.2002 թ. 26.02.2002 թ. ՀՀ տարածքային կառավարման
նախարարության միգրացիոն
գործակալություն
27.01.2006 թ., N 1/7-134
Սահակյան
Աշոտ քաղ. Երևան,
Նոր Նորք,
ուսանողական ավան,
2-րդ մասնաշենք,
բն. 800, 1 սենյակ 2001 թ. 30.01.2003 թ. 01.02.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման
նախարարությանն միգրացիոն
գործակալություն
27.01.2006 թ., N 1 / 7-134
Դանիելյան Ռոզալիյա քաղ. Երևան,
Նոր Նորք,
ուսանողական ավան,
2-րդ մասնաշենք,
բն. 309, 1 սենյակ 1991 թ. 19.11.2005 թ. 16.11.2000 թ. ՀՀ տարածքային կառավարման
նախարարության միգրացիոն
գործակալություն
27.01.2006 թ., N 1/7-134
Միրզոյան Բաղդասար քաղ. Երևան,
Կիևյան փող., N 8
հանրակացարանային
մասնաշենք,
բն. 62-63, 2 սենյակ 1988 թ. 03.08.2004 թ. 26.01.2002 թ. ՀՀ տարածքային կառավարման
նախարարության միգրացիոն
գործակալություն
27.01.2006 թ., N 1/7-134
Արուստամյան Զոյա քաղ. Աբովյան,
Հաղթանակի
40-ամյակի պողոտա,
4-րդ նրբանցք, ճարտարագիտական
քոլեջի հանրակացարան,
բն. 214, 2 սենյակ 1989 թ. 01.06.1991 թ. 24.07.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման
նախարարության միգրացիոն
գործակալություն
27.01.2006 թ., N 1/7-134
Ազարյան Գուարիկ քաղ. Երևան,
Շիրակի փող.,
2ա շենք, N 7 հանրակացարան,
բն. 209, 1 սենյակ 1992 թ. 05.03.2002 թ. 05.03.2002 թ. ՀՀ տարածքային կառավարման
նախարարության միգրացիոն
գործակալություն
27.01.2006 թ., N 1/7-134
Մելքումյան Ռիտա քաղ. Երևան,
Գրիբոյեդովի փող.,
1-ին նրբանցք, 11 շենք, բն. 127, 1 սենյակ 2002 թ. 09.10.2002 թ. 13.10.2005 թ. ՀՀ տարածքային կառավարման
նախարարության միգրացիոն գործակալություն
27.01.2006 թ., N 1/7-134
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան