«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 474-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2006 թվականի փետրվարի 6-ի դրությամբ հաշվեկշռային մեթոդով գնահատված ավտոմեքենաները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում՝ այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որումխ յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը, աճուրդի անցկացման օրվանից 2-ամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը.
գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. ապրիլի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 6-ի N 474-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Թողարկման տարեթիվը Պետական համարանիշը Շարժիչի համարը Գույքի մեկնարկային
գինը գնահատված արժեքով
(հազ. դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները (ներառյալ ԱԱՀ) (հազ. դրամ) Գնահատման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը Տեխնիկական վիճակը
1 2 3 4 5 6 7 8 9
1. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-31512» 1988 թ. 116 ՏՏ 02 80402785 204.00 4.90 6.02.2006 թ. ոչ բարվոք
2. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3151-01» 1988 թ. 036 ՏՏ 02 70809343 825.25 19.81 6.02.2006 թ. ոչ բարվոք
3. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3962» 1989 թ. 170 ԼՕ 64 91003232 654.31 15.70 6.02.2006 թ. ոչ բարվոք
4. Ավտոմեքենա «ՌԱՖ-2203» 1990 թ. 171 ԼՕ 64 137238 268.50 6.44 6.02.2006 թ. ոչ բարվոք
5. Ավտոմեքենա «ԳԱԶ-310290» 1995 թ. 010 ՏՏ 02 0124448 1387.20 33.29 6.02.2006 թ. ոչ բարվոք
6. Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» 2002 թ. 015 ՏՏ 02 23050525 3235.5 77.65 6.02.2006 թ. ոչ բարվոք
7. Ավտոմեքենա «ԳԱԶ-2412» 1989 թ. 513 ՏՏ 01 6658 298.50 7.16 6.02.2006 թ. ոչ բարվոք
8. Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» 1992 թ. 415 ՏՏ 02 2117867 912.09 21.89 6.02.2006 թ. ոչ բարվոք
9. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1996 թ. 106 ՏՏ 02 3826928 739.34 17.74 6.02.2006 թ. ոչ բարվոք
10. Ավտոմեքենա «ՎԱԶ-21219» 1993 թ. 412 ՏՏ 02 2905972 611.94 14.69 6.02.2006 թ. ոչ բարվոք
11. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1996 թ. 062 ՏՏ 02 4109877 982.20 23.57 6.02.2006 թ. ոչ բարվոք
12. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1996 թ. 237 ՏՏ 02 4135570 982.20 23.57 6.02.2006 թ. ոչ բարվոք
13. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1996 թ. 383 ՏՏ 02 4137573 971.51 23.32 6.02.2006 թ. ոչ բարվոք
14. Ավտոմեքենա «ՎԱԶ-21150» 2002 թ. 155 ԼՕ 64 3359281 1298.9 31.17 6.02.2006 թ. ոչ բարվոք
15. Ավտոմեքենա «ՎԱԶ-21061» 1997 թ. 229 ՏՏ 02 4397578 738.25 17.72 6.02.2006 թ. ոչ բարվոք
16. Ավտոմեքենա «ՎԱԶ-21061» 1996 թ. 456 ՏՏ 02 4073794 874.56 20.99 6.02.2006 թ. ոչ բարվոք
17. Ավտոմեքենա «ՎԱԶ-21061» 1997 թ. 176 ՏՏ 02 4384238 738.25 17.72 6.02.2006 թ. ոչ բարվոք
18. Ավտոմեքենա «ՎԱԶ-21061» 1997 թ. 175 ԼՕ 64 4380721 679.02 16.30 6.02.2006 թ. ոչ բարվոք
19. Ավտոմեքենա «ՎԱԶ-21061» 1998 թ. 178 ԼՕ 64 5207702 742.77 17.83 6.02.2006 թ. ոչ բարվոք
20. Ավտոմեքենա «ՎԱԶ-21061» 1998 թ. 179 ԼՕ 64 5054466 742.77 17.83 6.02.2006 թ. ոչ բարվոք
21. Ավտոմեքենա «ՎԱԶ-21061» 1998 թ. 181 ԼՕ 64 5051865 742.77 17.83 6.02.2006 թ. ոչ բարվոք
22. Ավտոմեքենա «ՎԱԶ-21061» 1997 թ. 185 ԼՕ 64 4382914 679.02 16.30 6.02.2006 թ. ոչ բարվոք
23. Ավտոմեքենա «ՎԱԶ-21061» 1997 թ. 128 ՏՏ 02 4383872 713.68 17.13 6.02.2006 թ. ոչ բարվոք
24. Տրակտոր «Կիրովեց-701» 1990 թ. առանց
պետական
համարանիշի 1002011 1351.18 32.43 6.02.2006 թ. ոչ բարվոք
Ընդամենը 21373.72 512.97
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան