Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 422-Ա

«ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը`

ա) իր սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Արշակունյաց 18 հասցեում գտնվող` 6151.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերն ու շինություններն անկախ գնահատողի կողմից 85000.0 հազ. դրամ գնահատված (հաշվի չառնելով «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարված ներդրումները) արժեքով` ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) իր սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Արշակունյաց 18 հասցեում գտնվող` 1545.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերն ու շինություններն անկախ գնահատողի կողմից 56500.0 հազ. դրամ գնահատված արժեքով` ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Մարիա Թամրազյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

գ) իր սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Արշակունյաց 18 հասցեում գտնվող` 260.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունը (ձուլարան) անկախ գնահատողի կողմից 7000.0 հազ. դրամ գնահատված արժեքով` ուղղակի վաճառքի ձևով օտարել դրա վարձակալ քաղաքացի Իշխան Բունարջյանին (անձնագիր` AA 0401984, տրված` 31.05.1996 թ., 001-ի կողմից, հասցեն` Ա. Խաչատրյան փող., շենք 2ա, բն. 38):

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված շենքերի ու շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ` 18475.0 քառ. մետր մակերեսով հողատարածքը կադաստրային արժեքով` ուղղակի վաճառքի ձևով օտարել դրա ենթավարձակալ «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված շենքերի ու շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ` 11511.5 քառ. մետր մակերեսով հողատարածքը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել դրա ենթավարձակալ «Մարիա Թամրազյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ` 2430.0 քառ. մետր մակերեսով հողատարածքը կադաստրային արժեքով` ուղղակի վաճառքի ձևով օտարել դրա ենթավարձակալ քաղաքացի Իշխան Բունարջյանին (անձնագիր` AA 0401984, տրված` 31.05.1996 թ., 001-ի կողմից, հասցեն` Ա. Խաչատրյան փող., շենք 2ա, բն. 38):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. ապրիլի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։