«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
23 ապրիլի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 1997 թ. N 98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 24.11.97 N 532)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 24.11.97 N 532)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 24.11.97 N 532)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 24.11.97 N 532)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 24.11.97 N 532)
6. Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի, Տավուշի մարզպետներին`
ա) սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին կառուցվող շենքերից սահմանված կարգով բնակարան ստացող քաղաքացիների հետ իրենց համաձայնությամբ, բնակարանի վարձակալական պայմանագիր կնքելիս նկատի ունենալ, որ`
բնակարանի շինարարության արժեքի 25 տոկոսը (տվյալ բնակավայրի տարածագնահատման միջին գոտու համար) ենթակա է վերադարձման բնակարան ստանալուց հետո 25 տարվա ընթացքում հավասարաչափ, ընդ որում, վերադարձման ենթակա գումարի 10 տոկոսը վճարվում է մինչև շինարարության սկիզբը.
ելնելով բնակելի շենքի տեղադրման տարածքից, վերադարձվող գումարի նկատմամբ կիրառվում են տվյալ բնակավայրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 10-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (դիրքի) գոտիավորման մասին» N 50 որոշմամբ սահմանված տարածագնահատման գոտիների գործակիցները.
բ) կառուցվող բնակելի շենքերի բնակարաններն առաջնահերթ կարգով հատկացնել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարանից զրկված և սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 7-ի «ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1990 թվականի փետրվարի 23-ի N 90 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 147 որոշման` հերթագրման հավասար պայմանների դեպքում առաջնայնությունը տալով տնակներում բնակվող քաղաքացիներին.
գ) բնակարանները հատկացնելիս նախապես ապահովել պետական սեփականություն հանդիսացող տնակների հետ վերցնելը.
դ) մինչև 1993 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել շահագործման հանձնված տների և քաղաքացիներին բնակարան հատկացնելու վերաբերյալ տեղեկանք (N 1 ձևը կցվում է).
ե) 6-ամսյա ժամկետում կատարել ժամանակավոր տնակների հաշվառում և համարակալում: Տվյալների ամփոփումից հետո տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (N 2 ձևը կցվում է):
(6-րդ կետը փոփ. 24.11.97 N 532)
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետի գոտում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կառուցվող շենքերից բնակարան ստացող քաղաքացիների կողմից բնակարանի շինարարության արժեքի վերադարձման կարգը և պայմանագրի ձևը:
(7-րդ կետը փոփ. 24.11.97 N 532)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
ապրիլի 23-ի N 98 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
(Հավելվածը փոփ., լրաց. 30.10.97 N 476, ուժը կորցրել է 24.11.97 N 532)
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՀԵՐԹԱԳՐՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Շահագործման հանձնված
բնակելի շենքի հասցեն Բնակա-
րաննե-
րի
քանակը Բնակա-
րան
ստացած
հերթա-
գրված
ընտանիք-
ների թիվը Ընտա-
նիքների
ան-
դամնե-
րի
թիվը Քանդ-
ված
ժամա-
նակա-
վոր
տնակ-
ների
քանակը Հերթագրված
ընտանիքների
քանակը
առ
01.97թ. առ
01.98թ.
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏՆԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տնակների տեղադրման
թաղամասը Տնակների
թիվը Տնակներում բնակվող
ընտանիքների
թիվը ընտանիքների
անդամների
թիվը հերթագրված
ընտանիքների
թիվը