«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 281-Ա
«ՍԱԿԱՎ ՏԱՐԱԾՎԱԾ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՍԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՍԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետա­կան փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձ­նացնել Երևանի Ծովակալ Իսակովի 22 հասցեում գտնվող՝ 1175,67 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի շենքը, շինություններն ու 46 230 քառ. մետր հողատարածքը (այսուհետ՝ գույք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես պետական սեփականություն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ բաժնետոմսերի մի մասի ծեռքբերմամբ և մարմամբ՝ համապատասխան չավով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը։
Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գու­մարը վճարել Հայաստանի Հանրապստության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Երևանի քաղաքապետի հետ համա­տեղ` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծա­րել «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետա­կան փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարու­թյան, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախա­րարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացուցիչներին.
բ) «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկու­թյուն լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ։
5. «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ՝ այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունվարի 30
Երևան