Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱԿԱՍ ՍՏԱՑՎԱԾ` ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 83 -Ա

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱԿԱՍ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության նվիրատվության հաշվին գյուղատնտեսական տեխնիկայի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման բարեգործական ծրագրի շրջանակներում «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ուղարկված FT-404 մակնիշի տրակտորների պակաս ստացված պահեստամասերի (9079,8 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, 450 ԱՄՆ-ի դոլար բեռնափոխադրման ծախսով) Հայաստանի Հանրապետություն ներմուծումը որակել բարեգործական:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2005 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված պահեստամասերի փոխադրման, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։