Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1598-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով գումար հատկացնելու մասին» N 528-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետի և որոշման հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «1,612,800.0» թիվը փոխարինել «3,505,300.0» թվով.

բ) որոշման հավելվածի 1-ին կետում «298,100.0» թիվը փոխարինել «1,468,100.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.7-րդ ենթակետով.

« 1.7. Հյուսիսային և Գլխավոր պողոտաներում ու իրացման այլ գոտիներում իրացման, քանդման և կառու-ցապատման աշխատանքների կատարման համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին պետական օժանդակություն 1,170,000.0

».

գ) որոշման հավելվածի 1-ին կետի 1.2-րդ ենթակետում «Լրացուցիչ ներկրվող ավտոբուսների (բացառությամբ «Բոգդան» մակնիշի) ձեռքբերման և ներկրման համար պետական օժանդակություն «Ավտոբուս» ՊՓԲԸ-ին» բառերը փոխարինել «Լրացուցիչ ներկրվող ավտոբուսների և տրոլեյբուսների ձեռքբերման ու ներկրման համար պետական օժանդակություն «Ավտոբուս» և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ներին» բառերով.

դ) որոշման հավելվածի 2-րդ կետում «246,900.0» թիվը փոխարինել «628,900.0» թվով, 2.3-րդ ենթակետում` «50,000.0» թիվը` «70,500.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.6-րդ և 2.7-րդ ենթակետերով.

« 2.6. Հրազդան գետի կիրճի բարեկարգման և վերանորոգման աշխատանքների իրականացում 161,500.0

2.7. Երևանի Հյուսիսային պողոտայի Պ-2 հատվածի կառուցապատման աշխատանքներ 200,000.0

».

ե) որոշման հավելվածի 3-րդ կետում «252,800.0» թիվը փոխարինել «268,800.0» թվով, 3.4-րդ ենթակետում «50,000.0» թիվը` «66,000.0» թվով.

զ) որոշման հավելվածի 4-րդ կետում «815,000.0» թիվը փոխարինել «1,139,500.0» թվով, 4.2-րդ ենթակետում` «600,000.0» թիվը` «800,000.0» թվով, 4.3-րդ ենթակետում` «200,000.0» թիվը` «249,500.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.6-րդ ենթակետով.

« 4.6. Կոմիտասի անվան այգու պանթեոնի վերակառուցում և բարեկարգում 75,000.0

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հոկտեմբերի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։