Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հոկտեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 10206325

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2006 թ.

ք. Երևան N 189-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 246-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:

Դ. Հարությունյան

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2006 թվականի հոկտեմբերի 5-ի

թիվ 189-Ն հրամանի

Կ Ա Զ Մ

ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հանձնաժողովի նախագահ

- Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Հանձնաժողովի անդամներ -

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվության և օրենսդրության կատարելագործման բաժնի պետ

- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ

- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի պետ

Հանձնաժողովի քարտուղար - Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի գլխավոր խորհրդատու

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։