Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հոկտեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 50006354

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

18 հոկտեմբերի 2006 թ. N 1638-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթության և մշակույթի ոլորտների մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմատիվների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների փաստացի ծախսերի կարգավորման նպատակով՝

1. Երևանի քաղաքապետի 2006 թվականի հունվարի 26-ի «Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները հաստատելու մասին» N 101-Ն որոշման «Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաներ» N 2 հավելվածի «Ջրի մատակարարում և ջրահեռացում» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ (համաձայն հավելվածի):

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունների պետերի վրա:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա:

Երևանի քաղաքապետ Ե. Զախարյան

Հավելված

Հաստատված է

Երևանի քաղաքապետի

2006 թ. հոկտեմբերի 18-ի

N 1638-Ն որոշմամբ

Ջրի մատակարարում ԵՎ ջրահեռացում

1. Ջրմուղ-կոյուղու ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների ծախսերը հաշվարկվում են՝

● կրթական հաստատություններում և մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով՝ յուրաքանչյուր աշակերտին օրական 10 լիտր ջուր նորմայով,

● հատուկ (օժանդակ) և ավագ արհեստագործական դպրոցներում հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,

● կենդանաբանական այգում՝ վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,

● այլ ՊՈԱԿ-ներում՝ մեկ հաստիքային միավորի համար օրական 30 լիտր նորմա՝ տարվա կտրվածքով և յուրաքանչյուր հանդիսատեսի, ունկնդրի, այցելուի, ընթերցողի համար օրական 10 լիտր ջուր՝ տարվա 1/4 օրերի հաշվով:

2. Ոռոգման ջուր նախատեսվում է այգի, հողատարածք ունեցող կազմակերպությունների համար և հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ցուցանիշին համապատասխան:

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի ղեկավար Գ. Մելքումյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։