ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 սեպտեմբերի 2006 թ. N 575-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 241 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.7-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 42 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
«Գևորգ Մանուկյան» արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 241) 2006 թվականի հունիսի 30-ի թիվ 241/1 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Գևորգ Մանուկյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2006 թ. հոկտեմբերի 11
Երևան